Humanitäre Netzwerke

Մարդասիրություն եւ քրիստոնեական գթասրտություն. գերմանական առաքելությունների պատմությունն Օսմանյան կայսրության հայերի շրջանում 1896-1919 թթ.

1896 թ․ հիմնադրված Հայաստանի օգնության գերմանական միության արդյունաբերական շինությունն Ուրֆայում՝ հարավարևելյան Անատոլիայում 1898 թ․։

1894–1896 թթ․ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած համիդյան կոտորածներից հետո Գերմանական կայսրությունում ձևավորվեց հայանպաստ շարժում։ Նորաստեղծ մի շարք թերթերում, նախաձեռնությունների ժամանակ և հասարակական-կրոնական շրջանակներում կոտորածների դեմ մարդասիրական կոչեր հնչեցին։

Բացի այդ, բազմաթիվ առաքելություններ հայերի համար մարդասիրական աշխատանքներ նախաձեռնեցին։«Գերմանական արևելյան առաքելության կենսագրությունները» հետազոտական նախագծի շրջանակներում համեմատական հեռանկարում ներկայացվելու են Օսմանյան կայսրության հայերի շրջանում 1896-1919 թթ․ գերմանական ավետարանական առաքելությունների գործունեության տարբեր դրսևորումները, ինչպես նաև՝ կաթոլիկ շրջանակների կողմից աջակցությունը։

Նախագծին աջակցում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Բրանդենբուրգ երկրամասի Գիտության, հետազոտության և մշակույթի նախարարությունը։ Նախագիծն իրականացնում է դր Հայկ Մարտիրոսյանը։