Հաստատության պատմությունը
Լեփսիուսհաուզ Պոտսդամի աջակցության միության հիմնումը
Լեփսիուսի հանձնառությանժառանգությունը, ինչպես նաև նրա կիսավեր տունը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմիցհետո մինչև 1990-ական թվականների սկիզբը խորհրդային բանակը օգտագործում էր որպես դրամարկղ,մոռացության վտանգի տակ էին։ 1999 թ․ մարտի 31-ին բնակիչների, եկեղեցական, գիտականու հասարակական շահագրգիռ անհատականությունների միավորման արդյունքում հիմնվեց ԼեփսիուսհաուզՊոտսդամի աջակցության միությունը, որը նախաձեռնեց Լեփսիուսի տան վերանորոգումը, և այնարժանապատվորեն պահպանելը դարձրեց իր հիմնախնդիրը։ Պրոֆեսոր Հերման Գոլցը, ով երկար տարիներմիության հիմնադիր և խորհրդի անդամ էր, կարևորդերակատարում է ունեցել նրա կայացման գործում։Դեռևս 1970-ական թվականների վերջին նա սկսել էր ի մի բերել Յոհաննես Լեփսիուսի ժառանգությունըև 1981 թ․ Հալլե-Վիտտենբերգի համալսարանի աստվածաբանությանֆակուլտետում հայագիտական-աստվածաբանական գրասենյակհիմնեց, որտեղ էլ մինչև Պոտսդամ տեղափոխվելը պահվում էր Յոհաննես Լեփսիուսի արխիվը։

Գղոսե Վայնմայստերշտրասե 45-ը վերանորոգումից առաջ, 2001 թ․-ից հետո
Բունդեսթագի 2005 թ․ վճռորոշ բանաձևը
2005 թ․ Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին Բունդեսթագը բանաձև ընդունեց, որով բացահայտորեն դատապարտեցԱռաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի հալածանքներն ու կոտորածը։ Բանաձևըպարունակում էր նաև Գերմանիայի համպատասխանատվության ընդունում. «Գերմանիան ևս, որընպաստել է հայ ժողովրդի դեմ գործած ոճրագործությունների իրականացմանը, պարտավոր է պատասխանատվությունստանձնել»: Միևնույն ժամանակ Բունդեսթագը որոշեց Յոհաննես Լեփսիուսի կյանքին ու գործունեությաննարժանին մատուցել․ «Հատկապես դր Յոհաննես Լեփսիուսը գործունեությունը,ով եռանդուն և արդյունավետ պայքարեց հայ ժողովրդի գոյատևման համար, պետք է վեր հանվիմոռացությունից»։

Landkartenreste vor der Sanierung aus den Zeiten des sowjetischen Sperrbezirks

Der gleiche Raum aus heutiger Perspektive
Լեփսիուսհաուզի կառուցումը
ԼեփսիուսհաուզՊոտսդամի կողմից Դաշնային կառավարությանը ներկայացված դիմումից հետո 2007 թ. վերջինհետևեց դրական պատասխանը՝ ստանձնել տան ներքին հարդարման և ծրագրային աշխատանքներիմեկնարկային ֆինանսավորումը: Այս որոշումը հանդիպեց թուրքական որոշ միությունների դիմադրությանը:Ներքին հարդարման շինարարության աշխատանքները, որոնք հնարավոր եղավ սկսել 2009 թ․-ին, ավարտվեցին 2011 թ․ սկզբին։ Այս ընթացքում միջոցառումներն իրականացվելեն Լեփսիուսհաուզ Պոտսդամի հարևանությամբ գտնվող շինության մեջ։ Ի վերջո, 2011 թ․ մայիսի 2-ին տեղի ունեցավ տան հանդիսավոր բացումնայն ժամանակվա մշակույթի պետական նախարար Բերնդ Նոյմանի մասնակցությամբև շուրջերկու հարյուր արտասահմանյան հյուրերի ներկայությամբ։ Այդ ժամանակից ի վեր այն բացէ բոլոր քաղաքացիների համար, որոնք հետաքրքրված են Լեփսիուսհաուզի գործունեությամբ,որն իր բնույթով Գերմանիայում ու Եվրոպայում եզակի հետազոտական ու հանդիպումների վայր է․ այն հիշում է 20-րդ դարի բռնության պատմության սկզբնականիրադարձությունը: Ռոլֆ Հոսֆելդի տասնամյագիտական ղեկավարության ներքո Լեփսիուսհաուզը թիրախային հետազոտություն է իրականացրելայս բնագավառների վերաբերյալ: