Յոհաննես Լեփսիուսի աշխատությունների հրատարակությունը
Էրլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ-Ալեքսանդր համալսարանի դր պրոֆ. Հաչիկ Ր․ Գացերի ղեկավարությամբ գործող Աստվածաբանության և Քրիստոնյա Արևելքի պատմության ամբիոնի հետ Յոհաննես Լեփսիուսի՝ Հայկական հարցի վերաբերյալ ամենակարևոր աշխատությունները պատրաստվում են քննագիտական տպագրության։
Արդյունքը լինելու է բազմահատոր հրատարակություն, որը ընդգրկում է աշխատությունների մասին մանրամասն տեղեկություն, տեքստային մեկնաբանություն, ծագման, աղբյուրների և ազդեցության պատմություն, ինչպես նաև՝ մատենագիտություն և անձնանունների ու տեղանունների ցանկ։
Այս կերպ ավետարանական առանցքային գործչի գրվածքների հավաքածուն հասանելի կդառնա եկեղեցու արդի պատմության և մարդասիրության պատմության հետագա ուսումնասիրության համար: Նախագիծը ֆինանսավորվում է Գերմանական հետազոտական ընկերացկության կողմից: Նախագծի աշխատակիցներն են դր պրոֆ․ Հաչիկ Ր․ Գացերը, դր Ռոյ Քնոքեն և Բարթոլոմեուս Քյուհնը։