Անհատականություններ
Դր, պատվավոր դր, պրոֆ․ Հերման Գոլց
(1946-2010)
1992 թ.-իցի վեր Հերման Գոլցը եղել է Ուղղափառ եկեղեցիների դավանաբանական ուսումնասիրություններիմշտական պրոֆեսոր Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութեր համալսարանում, որտեղ էլ 1998 թ․ հիմնել է Հայագիտական ուսումնասիրությունների «Մեսրոպ» կենտրոնը։ Նա ուսումնասիրել, դասավանդել և հրատարակել է ուղղափառեկեղեցիների աստվածաբանության, արվեստի և մշակույթի, մասնավորապես հունա-սլավոնականուղղափառության և հայ եկեղեցու մասին: Հերման Գոլցը եղել է Լեփսիուսհաուզ Պոտսդամիստեղծման նախաձեռնողը և 1998-2010 թթ․ Լեփսիուսհաուզ Պոտսդամմիությունում իր աշխատանքով հիմք է դրել միության այսօրվա նշանակությանն ու գործունեությանը:
Ռոլֆ Հոսֆելդ
(1948-2021)
2011-2021 թթ․ Ռոլֆ Հոսֆելդը Լեփսիուսհաուզ Պոտսդամի տնօրենն էր։ Նրա ղեկավարությամբմիության աշխատանքը կենտրոնացած էր Յոհաննես Լեփսիուսի անձի և Հայոց ցեղասպանության հարցերի շուրջ։ Նրա օրոք տեղի են ունեցել բազմաթիվհրապարակումներ և ավելի քան 160 միջոցառում։ Բացի այդ, Ռոլֆ Հոսֆելդը ստեղծեց գործընկերներիհամագործակցության միջազգային մի ցանց, որը մինչ օրս Լեփսիուսհաուզ Պոտսդամը կապումէ Հայոց ցեղասպանության և 1900-ականների մարդասիրության վերաբերյալ հետազոտություններիհետ: