Լեփսիուսի գրադարանը

Լեփսիուսի գրադարանը ներառում է շուրջ 7․000 մամուլ,հիմնականում՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, հայերեն, ռուսերեն և շվեդերեն: Ամբողջությամբ ցուցակագրված ֆոնդը ներառում է, ի թիվս այլոց, Հայոց ցեղասպանության, համեմատական ​​ցեղասպանագիտության, հայկական մշակույթի ու պատմության, աստվածաբանության, հայագիտության, հայրաբանության և իսլամական ու քրիստոնեական հարանվանագիտության թեմաներով գրականություն: Լեփսիուսի բոլոր մենագրությունները (առաջին հրատարակությունները) և ամսագրերն առկա են․ վերջիններս՝  նաև թվայնացված տարբերակով։ Հավաքածուն ներառում է ևս շատ աղբյուրային մենագրություններ, բազմաթիվ պատմական ամսագրեր, այդ թվում՝ ամբողջությամբ արխիվացված «Քրիստոնյա Արևելք» ամսագիրը, նաև՝ թվային շուրջ 100 մամուլ:

Մեր առաջարկը հիմնված է հաստատության հիմնադիր և լեփսիուսագետ Հերման Գոլցի հարուստ գրադարանի գրական ժառանգության վրա:

Արխիվն ու գրադարանը համացանցային հասանելիությամբ աշխատելու հնարավորություն են ընձեռում, իսկ օգտագործումը հնարավոր է Միխայել Քյուհնի հետ համաձայնեցնելով: