Ցուցադրությունը

Լեփսիուսհաուզ Պոտսդամում ներկայացված է Յոհաննես Լեփսիուսի կյանքն ու գործունեությունը ներկայացնող մշտական ցուցադրություն։ Այն այցելուին տանում է նրա կյանքի ճամփորդությանը․

ինչպե՞ս Լեփսիուսը որոշեց իր կյանքը նվիրաբերել հայկական թեմաներին, ի՞նչ շարժառիթ էր նրան առաջ մղում ու անգամ դառն անհաջողություններից հետո թույլ չէր տալիս հանձնվել։

Նվիրյալի կյանքը ցուցադրության մեջ շրջանակված է արտաքին հանգամանքների բացատրությամբ.
ի՞նչ համախոհներ գտավ Լեփսիուսն իր ճանապարհին,
ինչպիսի՞  խոչընդոտների բախվեց օգնություն կազմակերպելու և ոճիրը բարձրաձայնելու հարցում։

Այցելուի համար լուսաբանվում է նաև այն մեծ, միջազգային քաղաքականությունը, որի մեջ Լեփսիուսը մշտապես ստիպված էր հավասարակշռել իր ակտիվությունը: Ժամանակակից շատ լուսանկարներ ուղեկցում և լրացնում են ներկայացվող պատմությունը:

Ցուցահանդեսը կարող եք դիտել՝ այցելելով մեր միջոցառումներից մեկը կամ պայմանավորվածություն ձեռք բերելով մեր աշխատակից Միխաել Քյուհնի հետ: