Առաջադրանքներ և նպատակներ
Լեփսիուսհաուզ Պոտսդամիհետազոտական հետաքրքրությունը հատկապես «հայկական ողբերգության» և նրա բազմազան համատեքստերի քննությունն է: Միևնույն ժամանակ ուշադրությանկենտրոնում են 19-րդ դարի վերջից սկսած հայերի նկատմամբ իրականացված բռնություններիքաղաքականությունը, 1915/16 թթ․ տեղի ունեցած ցեղասպանությունը, ինչպես նաև մարդասիրականքաղաքականությունն ու դրա նկատմամբ արձագանքները։ Հայերի հետ պատահածը հնարավորությունէ ընձեռում համեմատելով լուսաբանելու ինքնության քաղաքականության, ժխտողականության՝որպես ցեղասպանության շարունակության և հակառակը՝ քաղաքական ու հասարակական ճանաչման կարևորությունըանցյալի հետ հաշտվելու, ինչպես նաև հաշտեցման գործընթացների համար։


Հետազոտություն
Առանձնահատուկ դեր է խաղումՅոհաննես Լեփսիուսի կյանքի, գործունեության և ազդեցության ուսումնասիրությունը որպես20-րդ դարի առաջին ցեղասպանության միջազգային ամենակարևոր վկայի, պատմաբանի և վավերագրի,ինչպես նաև Օսմանյան կայսրությունում գործողու մասնավոր նվիրատվությունների միջոցով ֆինանսավորվող Օգնության գործի նախաձեռնողիու ղեկավարի։ Քաղաքացիական խիզախության, միջազգային քաղաքական էթիկայի և իրավական համակարգիվերաբերյալ հարցերը նույնպես աղերսվում են Լեփսիուսի անձի հետ:
Քաղաքական կրթություն
Լեփսիուսհաուզի աշխատանքըվերաբերում է նաև այլ թեմատիկ ոլորտների, ինչպիսիք են ազգայնականության, էթնիկ պատկանելությանև բռնության քաղաքականության կապը, հայերի պատմությունն ու մշակույթը, «հեռավոր Եվրոպան»Անդրկովկասում, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, մարդու իրավունքներըի,միջազգային իրավունքի հիմնախնդիրը և հիշողության քաղաքականությունը մինչ օրս։Ժամանակակից խնդիրներիարծարծումը ներառում է միաժամանակ նաև դիրքավորում՝ որպես հանդիսատեսին ուղղված քաղաքականկրթության միջոցառումների վայր:


Պատմական ժառանգություն
Լեփսիուսհաուզ Պոտսդամիներկայիս պատկերանշանը ստեղծվել է Լեփսիուսի սկզբնական օգնության գործի օրինակով: Այնպատկերում է փյունիկ թռչունը և արմավենու տերևը, երկու նշանակությամբ իրար հետ կապվածխորհրդանիշներ, որոնք վկայում են ինչպես տառապանքի, մահվան, այնպես էլ հարության մասին:Դրանք վերաբերում են հայերի ցեղասպանությանըև այն տան վերածնունդին, որտեղից ժամանակին բխում էր մարդասիրական և լրագրողական տպավորիչ արարք՝ ընդդեմ մարդկության դեմ գործած մեծ հանցագործության:Այժմ շատ կարևոր է շարունակել այս պատմական ժառանգությունը: