Յոհաննես Լեփսիուս –
մի գերմանական բացառություն

Հայասիրությունըորպես կյանքի գործ

Յոհաննես Լեփսիուսը 1890-ական թվականների Գերմանիայում հայանպաստ շարժման որոշիչդեմքն էր։ 1916 թ․ ամռանը Լեփսիուսը հրատարակեց իր երեքհարյուր էջանոց հայտնի «Զեկույց Թուրքիայում հայ ժողովրդի դրության մասին» գիրքը։ Դրանում նա հստակնկարագրում է հատկապես Անատոլիայում 1915 թվականի գարնանից տեղի ունեցածը՝ պետականորենծրագրված էթնիկ զտումը՝ իրականացված անմիջապես երիտթուրքական «խորքային  պետության կողմից, որը վերածվեց ցեղասպանական գործողությունների։

Johannes Lepsius in den 1890er Jahren. (© Public Domain)

Անձի մասին

Ֆրանց Վերֆելը 1933 թ․ նրան անվանել է «հայերի պահապան հրեշտակ», իսկբրիտանացի պատմաբան Ջորջ Փիբոդի Գուչը նրան մահից մեկ տարի անց՝ 1927 թվականին, բնութագրելէ էական դատողությամբ «հայտնի հայասեր»։[1] Ավելի քան 30 տարի Յոհաննես Լեփսիուսի գործունեության կենտրոնումՕսմանյան կայսրության հալածված հայերի հանդեպ մարդու իրավունքներն ու մարդասիրություննէր։ Դա, ինչպես Վերֆելն է գրում իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպում, «նրա երկրայինխնդիրն էր»։ [2]

1858 թ․ վերջին ծնված աստվածաբանը, փիլիսոփան և արևելագետը19-րդ դարի վերջից այս բնագավառում եվրոպական հասարակական կյանքի ամենահայտնի դեմքերիցէր։ 1896 թվականին նա հիմնադրեց Հայօգնության գործի առաջին մասնաճյուղն Ուրֆայում՝հարավարևելյան Անատոլիայում։ Մեծ Բրիտանիայի լիբերալ և ժամանակավոր վարչապետ ՈւիլյամԷվարթ Գլեդսթոունը  1890-ական թվականների վերջիիր հայանպաստ արշավներում հենվում էր բազմաթիվ լեզուներով թարգմանված «Հայաստանը ևԵվրոպան» բողոքագրի[3] վրա, իսկ Էդուարդ Բերնշտեյնը 1902 թ․ իր հայտնի հայանպաստ բեռլինյան ելույթում վկայակոչեցնրան որպես հեղինակություն։[4] Կ.Պոլսում ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, ով 1915 թ․ ամռանը Վերֆելի կողմից նկարագրված Բոսֆոր կատարածայցի ժամանակ հանդիպեց նրան, անվանեց նշանավոր «քրիստոնյա ջենտլմեն»:[5] Պատերազմով և գրաքննությամբ սահմանափակված պայմաններում ԼեփսիուսըԳերմանական կայսրության հասարակական կարծիքի վրա ազդում էր անգամ պատերազմի ժամանակ։  1916 թ․ հունվարի 11-ին բեռլինյան Ռայխսթագը առերեսվումէ սոցիալ-դեմոկրատ պատգամավոր Կառլ Լիբկնեխտի հարցին, թե արդյո՞ք կանցլերը տեղյակ է,«որ պրոֆեսոր Լեփսիուսը բացեիբաց խոսել է թուրքահայերի բնաջնջման» մասին։[6] Կենտրոնի պատգամավոր Մաթիաս Էրցբերգերն ակնկալում էր, որ 1916 թ․ աշնանը Լեփսիուսի ընդգրկուն բացահայտումների արդյունքումհայկական թեմաներով խոշոր բանավեճ տեղի կունենա խորհրդարանում։[7] Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ Վերդունի մոտ կորուստներով լիմարտերն այն ժամանակ ստվերեցին մնացած ամեն ինչ: Համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյանկայսրությունում իրականացված պետական ​​հանցագործությունների ամենակարևորմեղադրանքը, ինչպես նշել է New York Tribune-ը 1919 թ․ հունիսի վերջին, Յոհաննես Լեփսիուսի կողմից էր,որը 1916 թ․-ին,  շրջանցելով գրաքննությունը, ավելիքան 20․000 օրինակով լույս տեսած Թուրքիայում հայ ժողովրդի դրության վերաբերյալ երեք հարյուրէջանոց իր զեկույցը գաղտնաբար տարածեց ամբողջ կայսրությունում։[8] Համաշխարհային պատերազմից հետո նրա դիվանագիտական ​​փաստաթղթերի ժողովածուն, որըհրատարակվել է 1919 թ. գարնանը «Գերմանիան և Հայաստանը վերնագրով», հանգեցրեց Գերմանիայումցեղասպանության վերաբերյալ առաջին մեծ բանավեճին: [9]

Ծագումը

Յոհաննես Լեփսիուսը սերումէր Բեռլինի լավ կրթված միջին խավից և լավ կապեր ուներ քաղաքական, գիտական, եկեղեցականու պալատական կարևոր օղակների հետ: Նրա մայրը՝ կոմպոզիտոր Բերնհարդ Քլայնի և գրող ԼիլլիՊարթեյի դուստրը, ղեկավարում էր Բեռլինի Բենդլերշտրասեի վերջին նշանավոր մշակութայինսալոններից մեկը։ Նրա հայրը՝ Կարլ Ռիխարդը, 19-րդ դարի 40-ական թվականներին դեպի Եգիպտոսպրուսական չորսամյա արշավախմբի ղեկավարն էր և գերմանական եգիպտագիտության փաստացի հիմնադիրը։Իր աստվածաբանական կրթությունն ավարտելուց հետո Յոհաննես Լեփսիուսը որպես քարոզչի օգնականև ուսուցիչ 1884 թ․ մեկնեց Երուսաղեմ։ Այնտեղ նա առաջին անգամ բախվեց օսմանյան բազմազգ պետությանիրականությանը, որի խնդիրները վճռելու էին նրա կյանքը։

«Բողոքական ինտերնացիոնալը»

Ավելի շատ հենց այս մշակութայինմիջավայրը ձևավորեց Յոհաննես Լեփսիուսին, քան նրա հայրական տունը: Երուսաղեմում նակապի մեջ մտավ այն շրջանակների հետ, որոնց շվեյցարացի արևելագետ և պատմաբան Հանս-ԼուկասԿիզերը  անվանել է «բողոքական ինտերնացիոնալի»ոչ պաշտոնական ցանց։ Նրանց պատկերացմամբ՝ վերածնված Մերձավոր Արևելքից խաղաղությունըպետք է տարածվեր աշխարհով մեկ։[10] Քաղաքական դերակատարները մեծամասամբ անգլո-սաքսոնական ազդեցությանտակ գտնվող առաջադեմ լիբերալներ էին: Գործող օսմանյան իրավական պետությունը, որը քրիստոնյաներինև հրեաներին ևս քաղաքացիական հավասարություն ու անվտանգություն էր առաջարկում, պետքէ իրենց տեսլականների իրականացման նախապայման լիներ: Ըստ Կիզերի, Յոհաննես Լեփսիուսնայս միջավայրում արագորեն վերածվեց «բողոքական ինտերնացիոնալի և նրա մերձավորարևելյանառաքելությունից ոգեշնչված նորպիետիստական ու ազատական լութերական քրիստոնյայի»[11]: Սա նշանակում էր ստանձնել քաղաքական պատասխանատվություն՝ հիմնված քրիստոնեականզգացմունքների վրա, որը կարող էր անգամ  կասկածելազգային իշխանություններին:

«J'accuse» - Լեփսիուսի մեղադրանքը եվրոպական խոշոր տերություններին

Գերմանիայում Յոհաննես Լեփսիուսը 1890-ական թվականների հայանպաստշարժման որոշիչ դեմքն էր։ Այն մեծ աջակցություն էր ստանում ավետարանական պիետիստական շրջանակիցու Մարտին Ռադեի «Քրիստոնեական աշխարհ»-ի շուրջ համախմբված կրթված ազատական ​​բողոքականների կողմից և ուներ խիստքրիստոնեական, իսկ Ռադեի դեպքում՝ նաև նեոկանտյան բնույթ: Արդեն 1896 թ․ լույս էր տեսել Լեփսիուսի «Հայաստանըև Եվրոպան» ծավալուն գիրքը, որը 1894-1896 թթ․ տեղի ունեցած հայկական կոտորածների,որոնց զոհ գնաց հարյուր հազարից ավելի հայ, քաղաքական վերլուծություն էր և փաստագրություն:Դրա միջազգային ազդեցությունը զգալի եղավ։ Լեփսիուսն իր գիրքն անվանեց եվրոպական մեծտերությունների դեմ «մեղադրագիր»[12] և դրանով մշակեցլրագրողական մի ժեստ, որն իր դասական էֆեկտն էր ունենալու երկու տարի անց Էմիլ Զոլայիհանրահայտ «J'accuse» (Ես մեղադրում եմ) հոդվածում:

1890-ական թվականների կեսերինՅոհաննես Լեփսիուսը նախ և առաջ ջանում էր փրկել սուլթան Աբդուլ Համիդ II-ի օրոք իրականացվածկոտորածները վերապրածներին՝ մեծամասամբ կանանց ու որբերին, և Օգնության գործով՝ հիմքստեղծել տուժած հայ ժողովրդի վերածննդի համար: Ոչ թե հիմնականում այն ​​պատճառով, որ նրանք քրիստոնյաներէին, այլ որովհետև սեփական քրիստոնեությունը, ինչպես կանտյան տերմինաբանությամբ Ռադենէր ասում՝ «մեր ներսի բարոյական օրենքը», հալածյալներին օգնելու պարտավորությունը անհետաձգելիդարձրեց:[13]

Լեփսիուսը զայրույթ առաջացրեց,բայց ոչ թե  այն պատճառով, որ սահմանափակվումէր կարիքի նվազեցմանն ուղղված բարեգործությամբ, այլ որ միաժամանակ հրապարակային քննադատությանէր ենթարկում եվրոպական գերտերություններին։ Ավետարանական պաշտոնական եկեղեցին, սարսափածլինելով այն մեղադրանքներից, որոնք բարձրացնում էին Լեփսիուսի հրապարակումներն ու զեկույցները,դիմեց վճռական քայլի․ նա մերժեց  հայանպաստ գործունեության համարԼեփսիուսի երկարաժամկետ արձակուրդի դիմումը և, ինչպես նշել է Մարտին Ռադեն, պետականկառույցի պես ակնհայտ քաղաքական ձևով վարվեց։[14] Լեփսիուսը հրաժարական տվեց։ Իր կյանքի մնացած ողջ ընթացքում նրագործունեության առանցքում էին արդեն Հայօգնության գործը և Հայկական հարցով զբաղվելը՝ի թիվս այլոց նաև իր «Der Christliche Orient» ամսագրում։

Առաջին համաշխարհային պատերազմ

1914 թ. օգոստոսին Լեփսիուսըչէր նշում Համաշխարհային պատերազմի բռնկումը որպես ազգային Հոգեգալստյան փորձառություն,ինչպես իր ժամանակի կրթված բողոքականների մեծ մասը։ «Երբեք պատերազմն այդքան հեռուչի եղել կրոնից,   ինչպես հիմա», - գրել է նա 1915 թ․ սկզբին: Քրիստոնյա ազգերի ազգային ատելությունըկարծես նպատակահարմար է տեսնում «քրիստոնեություն» տերմինը ապագայի համար խնայել ևպատերազմից հետո «վերսկսել ժողովուրդների եվրոպական կրթությունը հիմնական բարոյականառաջնային  հասկացություններով»:[15]  Բայց նա նաև անխուսափելիէր համարում ռազմական գործողությունների բռնկումը, եթե Մարտին Լյութերի ժողովուրդըչցանկանա կործանվել:

Այնուամենայնիվ, Լեփսիուսըստիպված էր զգալ, թե ինչպես էին Համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի դեմ կատարվածհանցագործություններն ավելի ու ավելի հակասում նրա հիմնական քրիստոնեական համոզմունքներին:Այնտեղ, որտեղ շոշափվում էին սահմանային բարոյական-էթիկական իրավիճակները և մարդուիրավունքների հիմնարար խնդիրները, այդ համոզմունքները հիմնովին տարբերվում էին նրաազգային բողոքական ժամանակակիցների համոզմունքներից: 1918 թ․ դեկտեմբերի սկզբին նա կարծում էր, որ Գերմանիանպատերազմի ընթացքում «մեղսակից է դարձել քրիստոնյա ժողովրդի կործանմանը հանդուրժողականությանև վախկոտ անգործության պատճառով»:[16]

Համաշխարհային պատերազմի ժամանակգերմանական մամուլին հրահանգված էր տպագրել օսմանյան պաշտոնական շարադրանքները կամ  ձեռնպահ մնալ ինքնագրաքննության միջոցով:[17] Այդ պատճառով Լեփսիուսն օգտվում էր շվեյցարական թերթերից, որոնքհասանելի էին նաև կայսրությունում։[18] Հոկտեմբերի 5-ին նա Ռայխսթագում տեղեկացնում է գերմանական մամուլին,սակայն Արտաքին գործերի նախարարության ցուցումով հաջորդ շաբաթների ընթացքում հիմնականումընդգծված հակահայկական հոդվածներ են լույս տեսնում։ Հիմնվելով նրա տեղեկություններիվրա՝ բողոքական և կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները դիմեցին Ռայխսկանցլեր Բեթման-Հոլվեգին,որը նրանց պատասխանեց, որ կօգտագործի իր ազդեցությունը, որպեսզի քրիստոնյա ժողովուրդներնիրենց հավատքի պատճառով չհալածվեն՝ լավ իմանալով, որ դա կրոնական հալածանք չէր, այլներքաղաքական դրդապատճառներով պայմանավորված «էթնիկ զտում»:[19]

Զեկույց հայ ժողովրդի դրության վերաբերյալ

1916-ի ամռանը Լեփսիուսը հրատարակեցիր հայտնի երեք հարյուր էջանոց «Զեկույց Թուրքիայում հայ ժողովրդի դրության վերաբերյալ»գիրքը՝ ժամանակի և տարածաշրջանային իրադարձությունների ճշգրիտ նկարագրությամբ, ինչպեսնաև ճշգրիտ վիճակագրությամբ ու պատճառների այնպիսի մանրամասն վերլուծությամբ, որոնքմինչև այժմ մարտահրավեր են նետում պատմաբաններին։ Նույնիսկ Գերմանական արևելյան առաքելությանամենամտերիմ ընկերները երկար տատանվելուց և Բեռլինի պալատական քարոզիչ Էռնստ ֆոն Դրյուանդերիմիջամտությունից հետո դեմ քվեարկեցին զեկույցի հրապարակմանը, հատկապես այն պատճառով,որ այն հստակ ու միանշանակ անդրադառնում էր քաղաքական մեղքի խնդրին[20]՝ դրանով հրապարակայնորեն մերկացնելով ռազմական դաշնակցին։ Սակայն նա ելնելով բարոյականսկզբունքներից՝ գիտակցաբար մերժեց «լռության պարտավորությունը, որն ակնկալվում էր ինձանից»:[21]

Բնակչության վիճակագրության ֆանտազիաներ

Նրա գրքի, որն ըստ Ուլրիխ Տրումպեների՝տասնամյակներ շարունակ «այս թեմայով համադրված լավագույն երկն էէ»[22], գլխավոր ուղերձն այն է, որ 1915 թ․ գարնանից ի վեր հատկապես Անատոլիայում տեղի ունեցավ պետականորենծրագրված էթնիկ զտում, որն ուղղակիորեն իրականացվելով երիտթուրքական «խորքային պետության»հաստատությունների կողմից, վերածվեց ցեղասպանական միջոցառումների։ Լեփսիուսը պատերազմիցհետո արված իր հայտարարություններում ևս մշտապես իր աչքի առջև ուներ այս ցեղասպանությանաջ ազգայնական արդիականությունը և համակարգվածությունը: 1921 թ․ նա համեմատում էր երիտթուրքերի մահացու «բնակչությանվիճակագրության ֆանտազիաները»[23] նմանատիպ համագերմանական և հակասեմիտական ուղղվածությամբ համագերմանականշարժման հետ, որը 1920-ական թվականների սկզբին ավելի ու ավելի արմատականացավ: Այդ առումովայս «ցեղասպանությունը, որը կրում են երիտթուրքերն իրենց խղճի վրա»[24], նրա համար վտանգավոր մոդել էր։[25]

Պատերազմից հետո Լեփսիուսը 1919 թ․ իր պոտսդամյան «Tempel-Verlag»-ում Գերմանիան և Հայաստանը խորագրի ներքո հրատարակեցպատերազմի ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գերմանականփաստաթղթերի և նամակագրությունների մի մասը, որն ընտրվել էր հենց արտգործնախարարությանկողմից։ Չնայած արխիվի հետպատերազմյան վիճակի և արտգործնախարարության միջամտությանարդյուքնում առաջացած որոշ բացերին՝[26] դա երիտթուրքերի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությանվերաբերյալ դիվանագիտական ​​աղբյուրների առաջին համակարգված փաստագրումն էր ընդհանրապես: Նա նկատեց, որ վերլուծությունները,որոնք նա արել է 1916 թ․ իր զեկույցում, ամբողջությամբ հաստատված են փաստաթղթերում:

Թալեաթ փաշայի սպանության գործով դատավարությունը

1921 թ․ օսմանյան նախկին մեծ վեզիր և ցեղասպանության գլխավոր պատասխանատու Թալեաթ փաշայինսպանած հայի դատավարության ժամանակ Լեփսիուսը գլխավոր փորձագետ էր։ Քաղաքական ճնշմանբերումով դատավարության գործընթացը սահմանափակվեց երկու օրով։ Արտգործնախարարություննամեն գնով ուզում էր խուսափել, որ գործընթացը վերածվի «քաղաքական մամոնտի գործի», ևոր «պատերազմից արդեն տհաճորեն հայտնի հայկական վայրագությունների ողջ հարցը» նորիցքննարկման չդրվի։[27] Մտահոգություններ կային նաև, «որ դատավարության ընթացքում Թալեաթփաշայի ընդհանուր քաղաքական դերը և նրա դիրքորոշումը Գերմանիայի նկատմամբ ավելի մանրամասնկքննարկվեին»:[28] Բայց դրանից հազիվ թե հնարավոր լիներ խուսափել։

kihkjhkjhkjhhj

 Դատավարությունը սկսվեց 1921 թ․ հունիսի 2-ին Բեռլին-Մոաբիթի Թուրմշտրասեի վրա գտնվող երկրամասային դատարանում։Դատավարությունը ևս մեկ անգամ միջազգային ուշադրություն հրավիրեց Լեփսիուսի նկատմամբ:«Այս դրամատիկ գործընթացի վճռորոշ փուլը», - ասվում է New York Times-ի մի ծավալունհոդվածում,- «սկսվեց այն ժամանակ, երբ պրոֆեսոր Լեփսիուսը ներկայացրեց պաշտոնական թուրքականփաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Կոստանդնուպոլսում թուրքական կառավարության ղեկավարները,և հատկապես ինքը՝ Թալեաթը, անմիջականորեն պատասխանատու էին տեղահանությունները արյանգետերի վերածելու համար»։[29] Այս տրամադրվածությամբ երդվյալ ատենակալները միաձայն եկան այն եզրակացության,որ մեղադրյալը՝ հայ ուսանող Սողոմոն Թեհլիրյանը, հանցագործության պահին գործել է աֆեկտիու մտավոր անմեղսագիտակության վիճակում,  ևբարեհաջող արդարացում հայցեց։[30]

Լեփսիուսի ընտրած պաշտպանների նախապատրաստումն այնքան լավ էր, որ Յոհաննես Վերթաուերը,ով Վայմարի ժամանակաշրջանի լավագույն իրավաբաններից էր և 1933 թ․ օգոստոսին նացիոնալ-սոցիալիստների կողմից  քաղաքացիությունից զրկելու առաջին ցուցակում էր, մահափորձից ընդամենը մի քանի օր անց վստահությունհայտնեց, որ պարզապես «ամենափոքր կասկած անգամ չունի», որ դատավարությունը կավարտվիմահափորձը կատարողի արդարացման դատավճռով:[31] Ըստ Լեփսիուսի՝ պաշտպանի հիմնական խնդիրը պետք է լիներ «ապացուցել,որ Թալեաթը տեղահանությունների և կոտորածների համար գլխավոր պատասխանատուն է»:[32] Հենց սա ապացուցել, անկասկած, հնարավոր եղավ  Լեփսիուսի եզրակացության շնորհիվ։ Թալեաթ փաշայիսպանության գործով դատավարությունը իրավական պատմություն կերտեց։ Ռաֆայել Լեմկինը՝ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիայի հոգևոր հայրը, բազմիցս, անգամ Շոայից հետո, որինզոհ գնաց նրա ընտանիքի 49 անդամ, անդրադարձել է այս հակասական իրավական իրադարձությանը՝որպես իր կյանքի գործի վճռական խթանի:[33]

Լոզանի պայմանագիրը

Լեփսիուսի վրա ազդեց հատկապես1923 թ․ Լոզանի պայմանագիրը Մուստաֆա Քեմալի ազգային շարժման հաղթանակից հետո, որի արդյունքումամբողջ Անատոլիան՝ ներառյալ նախկին հայկական բնօրրանը, դարձավ թուրքական: Այն կնքեցբոլոր հայկական հույսերի ավարտն Առաջին համաշխարհային պատերազմից հետո և, վավերացրեցավելի քան մեկ միլիոն փոքրասիական հույների վտարման միջոցով, իր խոսքերով, «միջազգայինպայմանագրային պարտավորությունը»՝[34] որպես ամբողջ ժողովուրդների տարհանման նոր մեթոդ: Դրանով ճակատագրականնախադեպ ստեղծվեց աշխարհում ապագայի համար, ինչպես պետք է հաստատեր քսաներորդ դարիհետագա ընթացքը։

[1] G. P. Gooch: Recent Revelations of European Diplomacy. London 1927, էջ 130
[2] Franz Werfel: Die vierzig Tage des Musa Dagh. Frankfurt am Main 1988, էջ 120
[3] William Ewart Gladstone an Johannes Lepsius, 25.7.1897, Lepsius-Archiv Potsdam (LAP) 157-1710.
[4] Բերնշտեյնը մանրամասնորեն անդրադարձավ Լեփսիուսի «Հայաստանը և Եվրոպան» գրքին և կոչ արեց իրենց ձայնը բարձրացնել «ի նպաստ մի ժողովրդի, որի նկատմամբ դանդաղ, բայց միտումնավոր ոչնչացման դաժան պայքար է մղվում»։ Eduard Bernstein, Die Leiden des armenischen Volkes und die Pflichten Europas. Rede, gehalten auf einer Berliner Volksversammlung am 26. Juli 1902. // Helmut Donat (Hg.) Armenien, die Türkei und die Pflichten Europas. Bremen 2005, էջ 51, էջ 21։
[5] Henry Morgenthau: Ambassador Morgenthau’s Story. Garden City/New York 1918, էջ 343
[6] Anfrage des Reichstagsabgeordneten Karl Liebknecht in der 26. Sitzung des Reichstags, 11.1.1916. Politisches Archiv des Auswärtigen Amts (PA-AA), R 14089
[7] Hans-Lukas Kieser: Matthias Erzbergerund die osmanischen Armenier im Ersten Weltkrieg. Paper, Stuttgart 2011, էջ 10
[8] "Another Chapter in Germany’s Confession of Turkish Guilt". New York Tribune, 27.7.1919.PA-AA, R 1410.
[9] Stefan Ihrig: Justifying Genocide. Germany and the Armenians from Bismarck to Hitler. Cambridge, Maas/London, UK 2016, էջ 207-210.
[10] Hans-Lukas Kieser: Nearest East. American Millennialismand the Mission to the Middle East. Philadelphia 2010, էջ 3
[11] Hans-Lukas Kieser: Johannes Lepsius,Orientmissionar. Annäherung an eine deutsche protestantische Biografie derBelle Epoque. Link to the lecture.
[12] Lepsius: «Armenien und Europa. EineAnklageschrift wider die christlichen Großmächte und ein Aufruf an daschristliche Deutschland.« Berlin 1896.
[13] Axel Meißner: Martin Rades „Christliche Welt" und Armenien.Bausteine für eine internationale Ethik des Protestantismus. Berlin 2010, էջ 81, 172
[14] Axel Meißner: Martin Rades „Christliche Welt", էջ111.
[15] Lepsius: Unsere Waffenbrüderschaft mit der Türkei. In: Der Christliche Orient, 16. Jg. (1915), էջ 9, 32
[16]Lepsius: Was hat man den Armeniern getan? Die Zeit zu reden ist gekommen. In: Mitteilungen aus der Arbeit von Dr. Johannes Lepsius, Nr.11/12, September/Dezember 1918, էջ 115-116
[17] „Ich habe (…) an die Zeitungen ein vertrauliches informierendes Schreiben hinausgehen lassen und ihnen nahe gelegt, aus Rücksicht auf unsere nationalen Interessen die Armenierfrage nicht zu erörtern." Der Vorsitzende des Vereins deutscher Zeitungsverleger Friedrich Faber an Unterstaatssekretär Zimmermann, 12. Oktober 1915. PA-AA R14088.
[18] «Արդեն որոշ ժամանակ է, ինչ BaslerNachrichten-ը ու վերջերս նաև Neue Zürcher Zeitung-ը հոդվածներ են հրապարակում այսպեսկոչվածի հայկականսարսափների մասին, որում «քրիստոնյա մի ժողովրդի ոչնչացումը» ենթարկվում է խիստնվաստացուցիչ քննադատության (...) Այս իրարանցման հիմնական շարժիչ ուժը, ինչպես տեղեկացա, պարոն Լեփսիուսն (հայտնի եգիպտագետի որդին)է Բեռլինում»։ Wunderlich an Bethmann-Hollweg, 22.September 1915. PA-AA R 14087.
[19] Lepsius: Mein Besuch in Konstantinopel. In: Der Orient 1/3 (1919), էջ 21-33
[20] Uwe Feigel: Das evangelische Deutschland und Armenien. Göttingen 1989, էջ 219
[21] Lepsius: Was hat man den Armeniern getan? Նշվ․ տեղում, էջ 115
[22] Ulrich Trumpener: Germany and the Ottoman Empire1914-1918. Princeton1968, էջ 204
[23] Lepsius: Mein Besuch in Konstantinopel, էջ7
[24] Նշվ․ տեղում,էջ 14
[25] Lepsius an Weckesser, 2. Dezember1922. LAP 141-1555 (1).
[26] Լեփսիուսին հասանելի էին փաստաթղթերի պատճենները,որոնք տնօրինում էր Հալեպում նախկին դեսպան Վալտեր Ռյոսլերը։ Տե՛ս Kai Seyffarth: Entscheidung in Aleppo.Walter Rößler (1871-1929). Helfer der verfolgten Armenier. Bremen 2015, էջ 193
[27] Auswärtiges Amt an PreußischesJustizministerium, 26.5.1921. PA-AA R 78551.
[28] Նույն տեղում։
[29] George R. Montgomery: Why Talaat’s Assassin wasAcquitted. In: New York Times Current History, July 1921.
[30] ArminT. Wegner (Hg.): Der Prozess Talaat Pascha. Stenographischer Bericht über dieVerhandlung gegen den des Mordes an Talaat Pascha angeklagten armenischenStudenten Salomon Teilirian vor dem Schwurgericht des Landgerichts III zuBerlin. Aktenzeichen: C.J. 22/21, am 2. und 3. Juni 1921. Berlin 1921, էջ 127.
[31] Ahrens an AA (vertraulich), 26.3.1921. PA-AA R 78551.
[32] Lepsius an Benediktsen, 9.4.1921, LAP 148-1601.
[33] Donna-Lee Frieze (Ed.): Totally Unofficial. The Autobiography of Raphael Lemkin. New Haven & London 2013, էջ 20.
[34] Lepsius an Weckesser, 2.12.1922. LAP141-1555 (1).