Օժանդակ միջոցներ այցելուների եւ գիտնականների համար
Լեփսիուսհաուզ Պոտսդամը հետազոտողներին ու հետաքրքրվողներին տրամադրում է տարբեր օժանդակ միջոցներ: Յոհաննես Լեփսիուսի կյանքի և գործունեության մասին պատմող մշտական ցուցադրությունը հրավիրում է ներգրավվել այդ թեմայում:
Ձայնադարանում կգտնեք լրացուցիչ տեսանյութեր, որոնք ներկայացնում են Լեփսիուսհաուզ Պոտսդամի իրականացրած աշխատանքները։
Գրադարանը հնարավորություն է տալիս ավելի խորը պատկերացում կազմել մի կողմից՝ Լեփսիուսի լույս ընծայած բոլոր մենագրությունների (առաջին հրատարակություններ), մյուս կողմից՝ ևս 7․000 աղբյուրների միջոցով այնպիսի թեմատիկ բնագավառների վերաբերյալ, ինչպիսիք են՝ Հայոց ցեղասպանությունը, համեմատական ցեղասպանագիտությունը, հայկական մշակույթն ու պատմությունը, աստվածաբանությունը, հայագիտությունը, հայրաբանությունը և իսլամական ու քրիստոնեական հարանվանագիտությունը։
Յոհաննես Լեփսիուսի արխիվը, որը բաղկացած է 1858-1926 թվականների՝ ավելի քան 17․000 փաստաթղթերից, հնարավորություն է ընձեռում մասնավոր նամակագրությունների, Լեփսիուսի կողմից հրատարակված բոլոր ամսագրերի ու հոդվածների և բազմաթիվ զեկույցների հիման վրա գիտականորեն հետազոտել տարբեր թեմաներ: